Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ընտանեկան կյանքը կարելի է ամրացնել

Ընտանեկան կյանքը կարելի է ամրացնել

Ընդունված է համարել, որ ավանդույթները կաղապարներ են, որոնցից ավելի լավ է հրաժարվել, բայց մի բան է ապրել ընդունված կաղապարներով, մեկ այլ բան` ստեղծել սեփականները, որոնք կդարձնեն կյանքը ավելի հագեցած ու հետաքրքիր:

 

Ընտանեկան երեկո տնից դուրս: Սա շատ կարևոր ավանդույթ է ցանկացած ընտանիքի կյանքում: Տնից դուրս նման մի երեկոյի ընթացքում կարելի է գնալ ոչ միայն միասին ընթրելու, այլ պարզապես զբոսնելու կամ կարուսել նստելու և այլն: Կարևոր է կազմակերպել նման երեկո շաբաթը կամ գոնե ամիսը մեկ անգամ:

 

Ընտանեկան ալբոմ: Պատմությունը հզոր է, քանի որ ունակ է համախմբել ժողովուրդներ ու ազգեր, իսկ ինչու՞ մի փոքրիկ պատմություն չստեղծել ալբոմի տեսքով: Այն իր շուրջը կհամախմբի Ձեր ընտանիքը, քանի որ ներառում է դրա պատմությունը:

 

Տանը մնալու ավանդույթ: Զարմանալի կհնչի, բայց եթե թե' Դուք, թե' Ձեր ամուսինը ողջ օրը զբաղված եք, ապա անհրաժեշտ է գոնե ամիսը մեկ անգամ պայմանավորվել և մի ողջ օր նվիրել ընտանիքին, անգամ տնից դուս չգալ:

 

Ամառանոց: Ամառանոցային աշխատանքները համախմբում են ողջ ընտանիքն ընդհանուր գործի շուրջ: Կատարեք աշխատանքի բաժանում և մի օր նվիրեք ամառանոցային գործերին:

 

Առողջ ապրելակերպ: Պարզվում է, որ ողջ ընտանիքով միևնույն ապրելակերպն ունենալը ևս ամրացնում է ընտանիքի հիմքերը: Առողջ սնունդ, մարզասրահ… Կարևորը, որ ներգրավված լինեն բոլորը:

 

Գնումներ: Ցանկալի է երբեմն-երբեմն, երբ զգում եք, որ բավական բան է կուտակվել գնելու համար, գնումների գնալ ողջ ընտանիքով: Սա հիանալի ստիմուլ է:

 

Բնության գրկում: Գոնե տարին մեկ անգամ ցանկալի է ընտանիքով մեկնել քաղաքից կամ երկրից դուրս, տեսնել նոր վայրեր, զգալ ու ապրել բնական միջավայրում:

 

Ծովափնյա հանգիստ: Սա հիանալի հնարավորություն է տարվա ընթացքում վատնած էներգիան վերականգնելու համար: Դա պետք է անել ընտանիքի գրկում: Իրականում այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ, պարզապես սովորեք գումար խնայել:

 

Տոնածառի զարդարում: Սա միայն մի օրինակն է, բայց բազմաթիվ նման մանր գործեր կարող են ավադույթ դառնալ: Խոսքն այն գործերի մասին է, որոնք հաճելի են ընտանիքի բոլոր անդամներին և հնարավորություն են տալիս զբաղվել բոլորով:

 

Նվերների քննարկում: Եթե պատրաստվում եք որևէ միջոցառման գնալ ընտանիքով, ապա միասին էլ պիտի որոշեք, թե ինչ նվիրել այն մարդկանց, ում տուն գնում եք: Միասնաբար ընտրած նվերը լավագույնն է:

 

Սկզբնաղբյուր. ladynews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ